ԱՄԵՆ ՕՐ
10:30 - 18:30

Առաքման պայմանները

Moda.am-կայքում տեղադրված որևէ ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք ստորև ներկայացված առաքման պայմանները:

Moda.am-ի կողմից առաքումը կատարվում է անվճար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։  առաքումը կատարվում է՝  2-ից 3 աշխատանքային օրերի ընթացքում։ «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։

 


ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

1. Moda.am-ի կողմից առաջարկվող ապրանքների/ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է ավելացնել նախընտրած ապրանքները/ծառայություննները զամբյուղում, այնուհետև ձևակերպել պատվերը: Կամ զանգահարել Moda.am`043 130 504 հեռախոսահամարով:

2. Պատվերը ձևակերպելուց հետո այն ենթակա չէ փոփոխության: Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ է կատարել փոփոխություն, ապա պետք է կապ հաստատել Moda.am՝ զանգահարելով 043 130 504 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info@moda.am էլ. փոստի հասցեին:

3. Յուրաքանչյուր նոր պատվերի կամ պատվերի փոփոխության դեպքում ավտոմատ կերպով կարող են ծանուցումներ և էլեկտրոնային նամակներ ուղարկվել գնորդներին և ներկայացված ապրանքների/ծառայությունների մատակարարներին:

4. Հաշիվ-ապրանքագիրը կցվում է առաքվող փաթեթին, որտեղ նշված է լինում պատվերի համարը, առաքվող պարագաների ցուցակը, գները և ընդհանուր արժեքը

5. Գնորդն իրավունք ունի մերժելու, հետ վերադարձնելու, կամ փոփոխություն կատարելու կատարված պատվերում: Պատվերն առաքելուց հետո մերժելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել առաքման գումարը:

6. Եթե պատվերի մերժման պատճառը փաթեթավորման վնասված լինելն է, ապա անհրաժեշտ է համապատասխան նշում անել առաքման ստացականի մեջ: Նշված դեպքում կատարվում է ապրանքի փոփոխություն կամ ամբողջական փոխհատուցում՝ ներառյալ առաքման ծախսերը:

7. Ապրանքի վերադարձի պայմաններին կարելի է ծանոթանալՎերադարձի պայմաններբաժնում: